«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում
28.09.2019 | 22:01

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 28-29-ը, ա հարյուր մշակութային կազմակերպությունների և պատմամշակութային հուշարձանների տարածքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն: «Արվեստ և ժամանց» խորագրով օրերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում: Հյուրերին դիմավորեցին թագավորն ու թագուհին, պալատականները, մունետիկները, ծաղրածուները: Մի քանի ժամով Ամբերդի տարածքը վերածվեց հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական հարթակի, որտեղ միաձուլվեցին անցյալն ու ներկան, արվեստն ու ժամանցը:

«Կարծում եմ` այս վայրը Հայաստանի հրաշալի ամրոցների գոհարներից է: Ձեր հուշարձանները, երգը, պարը, մշակութային բոլոր դրսևորումները հայ ժողովրդի ինքնությունն են, և մենք ուրախ ենք, որ կարողանում ենք սատարել դրա պահպանմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա Գեղարդում մասնակցել է համերգի, որն իրեն շատ է տպավորել: «Դուք կարողացել եք պատմական հին ժառանգության հետ համադրել նորը, ժամանակակիցը: Մենք աջակցում ենք հենց նման նորարարական գաղափարներին, որոնք կարող են նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը»,-շեշտեց դեսպանը:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է մեր մշակույթը հանրահռչակելու համար: «Պատմամշակութային հուշարձանների, կոթողների վերանորոգման, վերակառուցման, վերականգնման աշխատանքների համար ծրագրեր են իրականացվում: Մշակութային հատվածի բյուջեն վերանայելու առումով քիչ ժամանակ է եղել, բայց այդ բացը լրացնելու ենք առաջիկայում: Վստահ եմ, որ ավելի մեծ գումարներ կհատկացնենք այդ բնագավառին»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները ժամանակի ընթացքում կբարելավվեն. այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվել:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ